չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ուկրաինական Սու-27 են խոցել

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ուկրաինական Սու-27 են խոցել

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խոցել են Ուկրաինայի օդուժի Սու-27 ինքնաթիռը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խոցել են Ուկրաինայի օդուժի Սու-27 ինքնաթիռը», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 670 ինքնաթիռ, 283 ուղղաթիռ, 106 444 ԱԹՍ, 641 զենիթահրթիռային համալիր, 26 826 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1634 մարտական մեքենաներ, դաշտային հրետանու և ականանետերի 32 303 հրանոթ, 50 530 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։

  • Կիսվել: