Ռուսաստանի ներքին գործն է. Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է իրավիճակը ՌԴ-ում
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մեկնաբանել է իրավիճակը Ռուսաստանում՝ կապված ՛՛Վագներ՛՛-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից զինված ապստամբության փորձի հետ:
Այս առնչությամբ նա ասել է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են: Քանանին նաև ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է օրենքի գերակայությանը Ռուսաստանի Դաշնությունում։
՛՛Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ռուսաստանում տեղի ունեցածը որակել է այդ երկրի ներքին գործն ու հավելել, որ Իրանը աջակցում է օրենքի գերակայությանը՝ Ռուսաստանի Դաշնությունում՛՛,-ասված է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում: