երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Խաղաղ բնակիչների սպանությունը ցնցող է իր դաժանությամբ․ Պուտինը ցավակցել է Իրանի իշխանություններին

Խաղաղ բնակիչների սպանությունը ցնցող է իր դաժանությամբ․ Պուտինը ցավակցել է Իրանի իշխանություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղ բնակիչների սպանությունը «ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով»:

Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում երկու պայթյունի մասին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի ժամանակ սգո երթի ժամանակ:

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 141-ը՝ վիրավորվել։ Պայթյունները, ինչպես նշում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով՝ պայթուցիկներով երկու պայուսակ են գտնվել Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։

  • Կիսվել: