երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ռուսաստանի Կիևին հասցրած ամենամահաբեր զանգվածային հարվածի զոհերի թիվը հասել է 30-ի

Ռուսաստանի Կիևին հասցրած ամենամահաբեր զանգվածային հարվածի զոհերի թիվը հասել է 30-ի

Դեկտեմբերի 29-ին Կիևին Ռուսաստանի  հասցրած զանգվածային հարվածի հետևանքով ևս մեկ մարդ է մահացել  հիվանդանոցում։ Ընդհանուր առմամբ, զոհվել է 30 մարդ, հայտնում է NV.ua-ն՝ Կիևի քաղաքային ռազմական վարչությանը հղումով։

29 մարդ վիրավորվել է։ Իշխանությունները Ռուսաստանի գրոհն անվանել են պատերազմի սկզբից Ուկրաինայի մայրաքաղաքի համար զոհերի քանակով ամենամեծը։

Դեկտեմբերի 28-ի երեկոյից Ռուսաստանը զանգվածաբար գրոհել է  Ուկրաինան կամիկաձե անօդաչուներով, իսկ դեկտեմբերի 29-ի գիշերվանից՝ հրթիռներով։

Կիևի Շևչենկոյի թաղամասում հարձակման ժամանակ տուժել են բնակելի շենքեր, հրդեհ է բռնկվել ավտոտնակներում, բիզնես կենտրոնում և պահեստներում։ Փլատակների տակից հաջողվել է փրկել ութ տուժածի։

Այդ օրը հակաօդային պաշտպանությունը խոցել է Ռուսաստանից Ուկրաինայի վրա արձակված 158 հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից 114-ը: Սա ամենազանգվածային հարձակումն էր օդից, գրում է NV.ua-ն։

  • Կիսվել: