հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի ճգնաժամը

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի ճգնաժամը

Սիրիական կարգավորմանը նպաստելու ՛՛Աստանայի գործընթացի՛՛ շրջանակում Նյու Յորքում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, տեղեկացնում է irna.ir-ը։

Նշվում է, որ անդիպումը կայացել է չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում՝ Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիաննի, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

Բանակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու համար բոլոր ոլորտներում դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։

 

  • Կիսվել: