չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ռուսաստանի ՀՕՊ-ը Հյուսիսային Օսիայի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ-ը Հյուսիսային Օսիայի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել. ՌԴ ՊՆ

Այսօր առավոտյան Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Հյուսիսային Օսիայի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

Իր հերթին Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն նշել է, որ Մոզդոկում երեք ԱԹՍ են խոցել, անօդաչուները «թռել են ուկրաինական կողմից», և դրանց թիրախը եղել է ռազմական օդանավակայանը։ Զոհեր և ավերածություններ չկան։

Նշենք, որ Հյուսիսային Օսիան և ուկրաինական Զապորոժիե քաղաքը ուղիղ գծով բաժանված են մոտ 900 կիլոմետրով։

Բաց տվյալների համաձայն՝ Մոզդոկի ռազմական օդանավակայանում է տեղակայված ռուսական 485-րդ առանձին ուղղաթիռային գունդը։ Ուկրաինական լրատվամիջոցները պնդում էին, որ անցյալ տարվա գարնանից Ռուսաստանն այդ օդանավակայանը սկսել է օգտագործել ռազմավարական ինքնաթիռներ ընդունելու և գործարկելու համար:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության անանուն ներկայացուցիչն էլ «Украинская правда»-ին հայտնել է, որ Մոզդոկի ռազմական օդանավակայանի վրա կիրառվել են հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքեր:

 

  • Կիսվել: