ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը երկու երկրների հարաբերությունների մաս է կազմում. Իրանի դեսպան

Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը երկու երկրների հարաբերությունների մաս է կազմում. Իրանի դեսպան

Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը Թեհրան-Մոսկվա հարաբերությունների մի մասն է», գրում է parstoday.com-ը:

«Թեհրան-Մոսկվա հարաբերություններն ընդգրկում են քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտները»,- «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նա հավելել է. «Ռազմական ու պաշտպանական համագործակցությունը, որը երկու երկրների հարաբերությունների մաս է կազմում, չի սահմանափակվում միայն տեխպնիկայի գնմամբ»:

Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանում Թեհրանի դեսպանը զրուցել է «Նովոստի» լրատվական գործակալության հետ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և Իրան-Ռուսաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի ղեկավարի Թեհրան կատարելիք այցի նախօրեին։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների նոր դարաշրջանին՝ Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Ռուսաստան կատարած այցից հետո՝ երկու կողմերի համար էլ աշխատանքային հնարավորություններ է ստեղծվել»։

 

  • Կիսվել: