երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը կախված է ՌԴ-ից և համաճարակային վիճակից. Գախարիա

Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը կախված է ՌԴ-ից և համաճարակային վիճակից. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, Ռուսաստանի Դաշնության հետ չվերթների վերականգնումը կախված է համաճարակայի վիճակից, գրում է akhaltskha.net-ը:

Լրագրողները հետաքրքրվել են, ինչից է կախված Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը, որին ի պատասխան վարչապետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ չվերթները Վրաստանը չէ, որ դադարեցրել է:

«Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը կախված է Ռուսաստանի Դաշնությունից և համաճարակային վիճակից, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ՝ Վրաստանում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

  • Կիսվել: