հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնի 11 օդանավակայանների աշխատանքի սահմանափակումը կշարունակվի

Ռուսաստանի հարավի եւ կենտրոնի 11 օդանավակայանների աշխատանքի սահմանափակումը կշարունակվի

Ռուսաստանի հարավում եւ կենտրոնում գտնվող 11 օդանավակայաններ մինչեւ մայիսի 13-ի ժամը 13.45-ը կշարունակեն աշխատել թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմով, տեղեկացրել է «Ռոսավիացիա»-ն։

«Ժամանակավորապես սահմանափակված են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններ»,- նշվել է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել ուղեւորներ փոխադրել այլընտրանքային երթուղիներով՝ Սոչիով, Վոլգոգրադով, Միներալնիե վոդիով, Ստավրոպոլով եւ Մոսկվայով։

Երկրի մնացած օդանավակայանները շարունակում են աշխատել հաստիքային ռեժիմով։

«Ռոսավիացիա»ն դադարեցրել է Ռուսաստանի հարավի օդանավակայանների աշխատանքը՝ Ուկրաինայում իրավիճակի բարդացման հետ կապված։ Նախապես իշխանությունները թռիչքների սահմանափակման ռեժիմը նախատեսել էին մինչեւ մարտի 2-ը։ Հարավում մի շարք քաղաքների հետ օդային հաղորդակցության փակման համատեքստում ՌԵՈւ-ն որոշել է գործարկման մեջ մտցնել հավելյալ գնացքներ։

Թռիչքների սահմանափակման ռեժիմի նախորդ երկարացումը կատարվել է ապրիլի 29-ին։ Այդ ժամանակ որոշվել էր սահմանափակել օդանավակայանների աշխատանքը մինչեւ մայիսի 7-ը։

  • Կիսվել: