չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվել է հատուկ գործողության մեկնարկից հետո․ Պեսկով

Աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվել է հատուկ գործողության մեկնարկից հետո․ Պեսկով

Աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվել է հատուկ գործողության մեկնարկից հետո, փոխվել են Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանները, և բոլորը պետք է հաշվի նստեն այն փաստի հետ, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի չորս նոր սուբյեկտ, RIA-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական հատուկ գործողությունից ի վեր աշխարհաքաղաքական իրադրությունը արմատապես փոխվել է, փոխվել են և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի Դաշնության սահմանները, մենք ունենք չորս նոր սուբյեկտ, և դա չի կարելի անտեսել, սա նոր իրողություն է, որի հետ, իհարկե, բոլորը պետք է հաշվի նստեն»,- ասել է նա՝ պատասխանելով Վլադիմիր Զելենսկու խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, որ «երբ Ռուսաստանը վերադառնա հատուկ գործողության մեկնարկի պահին եղած սահմաններին, այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը  պատրաստ կլինի Կիևի հետ խաղաղ կարգավորման շուրջ երկխոսությանը։

  • Կիսվել: