շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության կարելի է հասնել՝ Կիեւին զինելով. Իտալիայի վարչապետ

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության կարելի է հասնել՝ Կիեւին զինելով. Իտալիայի վարչապետ

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության համաձայնագրի կարելի է հասնել միայն Կիեւին ռազմական առումով օգնելով։ Այս մասին ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, տեղեկացրել է Reuters-ը։

«Խաղաղության կարելի է հասնել՝ Ուկրաինային աջակցելով... դա միակ շանսն է»,- ասել է նա Սենատին, վերջերս նշանակված աջ կառավարության վստահության քվեն ստանալուց առաջ։

Մելոնին քանիցս հայտարարել է Կիեւին աջակցության մասին, այն դեպքում, երբ կոալիցիայի գծով նրա դաշնակիցներ Սիլվիո Բեռլուսկոնին եւ Մաթեո Սալվինին շատ ավելի երկակի էին այս հարցում։

Մելոնիի խոսքով՝ չնայած Ուկրաինա Իտալիայի զենքի մատակարարումները վճռական նշանակություն չունեն պատերազմի ելքի իմաստով, բայց դրանք կենսականորեն կարեւոր են Իտալիայի համար, որպեսզի երկիրը պահպանի իր միջազգային հեղինակությունը։

Բեռլուսկոնին, որը քաղաքական փոթորիկ էր առաջացրել անցած շաբաթ՝ մեղադրելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պատերազմ սանձազերծելու մեջ, աջակցել է Մելոնիին Սենատում վստահություն հայտնելու բանակռիվների ժամանակ։ Նա ասել է, որ միշտ ձգտել է միավորել Մոսկվան Արեւմուտքի հետ, բայց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դա անհնար է դարձրել։ «Այս իրավիճակում մենք, բնականաբար, Արեւմուտքի կողմից ենք»,- ասել է նա։- Մենք պետք է աշխատենք խաղաղության համար», եւ մենք կանենք դա մեր արեւմտյան դաշնակիցների հետ լիակատար համաձայնությամբ՝ ուշադրության առնելով ուկրաինացի ժողովրդի կամքը»։

Մելոնիի կառավարությունը, որը երդվել է շաբաթ օրը, վստահաբար շահել է վստահության քվեն՝ 79 «դեմ» ձայնի դիմաց 115 «կողմ» ձայնով։

  • Կիսվել: