Ռուսաստանի և Իրանի միջև վստահության մակարդակը բավականին բարձր է. Պուտին
Ռուսաստանի և Իրանի միջև վստահության մակարդակը բավականին բարձր է։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը կարող է շարունակել համագործակցել Իրանի հետ միջուկային էներգիայի ոլորտում և ապահովել իր շահերը այս ոլորտում։
«Ռուսաստանի Դաշնությունից ավելի քան 200 մասնագետներ Իրանում են կառուցում ևս երկու ատոմային էլեկտրակայան, -հավելել է նախագահը։ -Ռուսաստանը համաձայնության է եկել Իսրայելի ղեկավարության հետ՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար», -նշել է Պուտինը։
Ըստ ТАСС-ի՝, РИА Новости-ի և RT-ի՝ Պուտինը պարզաբանել է, որ Ռուսաստանը չի պարտադրում խաղաղ լուծում Իրան-Իսրայել հակամարտությանը: