Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրն ինը ամսում աճել է 14,7 տոկոսով. Օվերչուկ
Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրը 2024 թվականի ինն ամիսների ընթացքում աճել է 14,7 տոկոսով և հասել 3,3 միլիարդ դոլարի, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նույնիսկ այս համաձայնագրի ֆոնին (ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին) առևտուրը երկու երկրների միջև աճում է»,- ասել է նա։
Ակնկալվում է, որ համաձայնագիրը շատ լավ հնարավորություններ կբացի ապրանքաշրջանառության աճի համար, եզրափակել է նա։