հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում

Հուլիսի 23-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում ստեղծված իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։

Հանդիպումն անցել է ավանդաբար բարեկամական և վստահելի մթնոլորտում՝ համահունչ ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: