ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կապերը չէին խզվել․ Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կապերը չէին խզվել․ Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կապերը երբեք լիովին չեն խզվել։ Այս մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը Россия 1-ի լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։
 
«Պետք է ասել, որ չնայած այն հանգամանքին, որ սա մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ լավագույն պահը չէր, մեր առևտրատնտեսական համագործակցության ծավալը շարունակել է աճել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
 
Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ կապված խնդրահարույց հարցերը կլուծվեն, ասել է Պեսկովը և լրագրողի հարցին՝ դա ե՞րբ տեղի կունենա, պատասխանել․ «Դե, մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա որոշակի արագությամբ»։

  • Կիսվել: