հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ավելի մեծ վնաս կհասցնեն Եվրամիությանը. Զախարովա

Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ավելի մեծ վնաս կհասցնեն Եվրամիությանը. Զախարովա

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթն ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը: Այս մասին ասված է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:

Մասնավորապես՝ Զախարովան քննադատել է Եվրամիության որոշումն Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ նշելով, որ ՛՛ԵՄ-ի առճակատման քաղաքականության, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ որոշումների հետևանքների բարձր գինը ստիպված կլինի վճարել եվրոպական երկրների բնակչությունը՛՛:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ այս իրավիճակում եվրոպական երկրներում ՛՛ամենապատասխանատու քաղաքական գործիչներն ավելի հաճախ են առաջնային համարում ազգային շահերը, այլ ոչ թե իրական կարիքներից կտրված եվրոպական համերաշխությունը՛՛:

Զախարովան նաև հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է ՛՛սրընթաց կորցնել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կշիռը աշխարհում՛՛:

  • Կիսվել: