երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանի Դաշնությունը ամենակարևոր խնդիրն է համարում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Ռուսաստանի Դաշնությունը ամենակարևոր խնդիրն է համարում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Ռուսաստանը մտադիր է զարգացնել համապարփակ ռազմավարական գործընկերություն Չինաստանի հետ և այդ ուղղությամբ աշխատանքը դիտարկում է որպես կարևորագույն խնդիր։ Այս մասին Պետդումայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կզարգացնենք համապարփակ ռազմավարական գործընկերությունը Չինաստանի հետ՝ որպես մեր ամենակարևոր խնդիր», – նշել է նա։

«Երկկողմ առևտուրն աճում է ռեկորդային տեմպերով։ Այս տարի մենք և մեր չինացի ընկերները տոնելու ենք դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը։ Այդ հարաբերությունները այժմ գտնվում են իրենց ողջ պատմության մեջ լավագույն մակարդակի վրա»,-ասել է նա:

 

  • Կիսվել: