երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանի ԱԳՆ տեղակալն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին

Ռուսաստանի ԱԳՆ տեղակալն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի Հանրապետության դեսպան Թ. Բիլհիչին՝ վերջինիս խնդրանքով, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են մի շարք արդիական հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերում էին Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

Գալուզինն ու Բիլհիչին փոխադարձ հետաքրքրություն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում շարունակելու աշխատանքը՝ որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն:

 

  • Կիսվել: