շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանի 9 շրջան և Ազովի ծովի ջրային տարածքը ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներին

Ռուսաստանի 9 շրջան և Ազովի ծովի ջրային տարածքը ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներին

Հինգշաբթի լույս ուրբաթ առավոտյան Ռուսաստանի 9 շրջան և Ազովի ծովի ջրային տարածքը ենթարկվել են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումներին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ հրդեհ է բռնկվել Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում: Հարվածի թիրախում հայտնված Սիզրան քաղաքը Ուկրաինայի հետ սահմանից հեռու է ավելի քան 800 կմ: Հայտնի է դարձել նաև, որ Օդեսայի մարզում՝ Զմեինիյ կղզու մոտ, ընկել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի Су-30СМ ինքնաթիռը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել «Դրուժբա» խողովակաշարի՝ Բրյանսկի մարզում գտնվող հիմնական բաշխիչ կայանին՝ Ունեչային, ինչի հետևանքով Հունգարիան զրկվել է ռուսական նավթից: 

 

  • Կիսվել: