Ռուսաստանցիներին խնդրել են չանցնել «Դոն» М-4 եւ «Ղրիմ» М-2 մայրուղիներով․ Սերպուխովոում տասնյակ զինվորականներ են մտցվել
Մերձմոսկովյան Սերպուխովո քաղաքի շրջանում տասնյակ զինվորականներ են մտցվել Օկայի կամրջով դեպի Սիմֆերոպոլյան խճուղի։ Այս մասին տեղեկացրել է «Baza»-ն։
Ըստ աղբյուրի՝ մարզի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է կամուրջը փակելու մասին։ Գերատեսչությունում ռուսաստանցիներին խնդրել են չանցնել «Դոն» М-4 եւ «Ղրիմ» М-2 մայրուղիներով։
Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը տեղեկացրել է, որ ՌԴ Զինված ուժերը շրջանի տարածքում իրականացնում են «անհրաժեշտ օպերատիվ-մարտական միջոցառումներ»։
Նրա խոսքով՝ այդ միջոցառումներն իրականացվում են «հակաահաբեկչական գործողության» շրջանակում։ Դրանից ոչ շատ առաջ նահանգապետը «հավաստի» չէր անվանել Վորոնեժի մարզի տարածքում ռազմական տեխնիկայի տեղակայման մասին լուրը, ինչպես նաեւ քրեական պատասխանատվությամբ էր սպառնացել նրանց, ովքեր նման տեղեկություններ են տարածում, տեղեկացրել է «Մեդուզան»։
Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը տեղեկացրել է, որ Վորոնեժում կատարվում է նավթի պահեստի հրդեհի մարման աշխատանք Դիմիտրովի փողոցում։ Տեղում աշխատում են ավելի քան 100 հրշեջներ եւ 30 միավոր տեխնիկա։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։