չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուսաստանցի ռազմագերիները կաշխատեն Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար. Ուկրաինայի ՆԳ փոխնախարար

Ռուսաստանցի ռազմագերիները կաշխատեն Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար. Ուկրաինայի ՆԳ փոխնախարար

Ուկրաինայում ռուսաստանցի ռազմագերիներին կվերաբերվեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, և հետագայում նրանք կաշխատեն Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար։ Այս մասին ասել է Ուկրաինայի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Եվգենի Ենինը, տեղեկացնում է hromadske.ua-ն:

Նշվում է, որ Ենինն ընդգծել է, որ Ուկրաինան հստակորեն կպահպանի միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը։

Նա նշել է, որ Ուկրաինան ռազմագերիների հետ կապված կօգտագործի Ժնևյան կոնվենցիաներով ընձեռված բոլոր հնարավորությունները։

՛՛Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որոնք մեզ տալիս են Ժնևի կոնվենցիաները, այսինքն աշխատուժի օգտագործումը և այլն։ Այդ բոլոր մարդիկ կաշխատեն Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար՛՛,-ասել է Ենինը:

 

  • Կիսվել: