հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացվել է. Սիկորսկի

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացվել է. Սիկորսկի

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացվել է։ Այս մասին ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների նիստից հետո հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Միակ պաշտոնական որոշումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունն էր այն մասին, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը այլևս գոյություն չունի»:

Սիկորսկին նաև հավելել է, որ այն, ինչին ձգտում էր Լեհաստանի կառավարությունը, այժմ դարձել է փաստ։

Նրա խոսքքով՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մի հաստատություն էր, որը ստեղծվել էր այն ժամանակ, երբ թվում էր, թե այսպես կոչված եվրոպական անվտանգությունը կարող է կառուցվել Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Նա հավելել է, որ այն այժմ ստեղծվում է «Ռուսաստանի դեմ»։

Հիշեցնենք, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է Իտալիայում 2002 թվականի մայիսին։ «29+1» խորհրդակցական մեխանիզմը նախատեսում էր ՆԱՏՕ-ի երկրների և Մոսկվայի միջև հավասար քննարկումներ անվտանգության հարցերի, զենքի վերահսկողության, ահաբեկչության դեմ պայքարի և միջադեպերի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։ Վերջին տարիներին այն գործնականում չի գործում։

  • Կիսվել: