շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուսաստան է ներկրվել ադրբեջանական 36 տոննա ձվի առաջին խմբաքանակը

Ռուսաստան է ներկրվել ադրբեջանական 36 տոննա ձվի առաջին խմբաքանակը

«Դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից 36 տոննա (612 հազար հատ) պարենային ձվի առաջին խմբաքանակը ներմուծվել է Յարագ-Կազմալյար անցակետով Ռուսաստանում հետագա վաճառքի համար»,- ասվում է Ռոսսելխոզնադզորի ծառայության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ադրբեջանից ուտելի ձվի մատակարարման համար ռուսական շուկան բացելու որոշումը կայացվել է այս տարվա նոյեմբերին՝ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության նախագահ Գոշգար Թահմազլիի միջև բանակցությունների արդյունքներով։ 

Ներմուծվող ձվի մատակարարումը կօգնի կայունացնել իրավիճակը ռուսական շուկայում։ Դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 11-ը ընկած շաբաթվա ընթացքում հավի ձվի գները Ռուսաստանի Դաշնությունում աճել են ևս 4,55%-ով, իսկ տարեսկզբից այն արդեն թանկացել է 46%-ով։ Նախագահ Վլադիմիր Պուտինը ձվի և հավի մսի գների հետ կապված ներկայիս իրավիճակը անվանել է «կառավարության աշխատանքում ձախողում»։

  • Կիսվել: