կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Պետրովկա բնակավայրը․ ՊՆ

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Պետրովկա բնակավայրը․ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Պետրովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն առաջխաղացում են ունեցել դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Զապորոժիեի մարզի Պետրովկա բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը հավելել է, որ «Արևելք» զորախմբավորման պատասխանատվության գոտում Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում մինչև 375 զինծառայող են կորցրել:

  • Կիսվել: