ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը հարվածել են Օդեսայի մարզի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հարձակումների հետևանքով վնասվել են էներգասարքավորումներ, 3 բնակելի տուն, ինչպես նաև հյուրանոցային համալիրի շենքը: Տուժել է 1 մարդ։ Լրատվամիջոցները գրում են Օդեսայում և Օդեսայի շրջանում էլեկտրամատակարարման խափանումների մասին։

Չեռնիգովի շրջանում էլ ռուսական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են «Չեռնիգիվօբլէներգո» ընկերության մեքենային, ինչի հետևանքով 1 աշխատակից մահացել է, մյուսի վիճակը գնահատվում է ծանր: Կրկնակի գնդակոծության հետևանքով վնասվել է բրիգադի մեկ այլ ավտոմեքենա։ Զոհվել է 1 աշխատակից, ևս 4-ը վիրավորվել է և հոսպիտալացվել: Տեղական իշխանության տվյալով՝ ռուսական ուժերը գնդակոծել են նաև օգնության հասած հրշեջների մեքենան։

  • Կիսվել: