հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսական հարվածներից Տերնոպոլում 16 մարդ է զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել

Ռուսական հարվածներից Տերնոպոլում 16 մարդ է զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել

Ռուսաստանը գիշերը 48 հրթիռներով և 476 անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Ուկրաինայի տարածքը։ Տերնոպոլում վնասվել է երկու բազմաբնակարան շենք։ Առնվազն 16 մարդ զոհվել է, 64-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։

Վիրավորներից 14-ը երեխաներ են։ Բացի երկու բազմաբնակարան շենքերից, վնասվել են նաև արդյունաբերական և կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներ։ Փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են։

Խարկովում ռուսական հարվածների հետևանքով 46 մարդ է վիրավորվել։ Վնասվել են 16 բազմաբնակարան շենք, 31 ավտոմեքենա, արտակարգ բուժօգնության ենթակայան, սուպերմարկետ և այլ շենքեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: