շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսական գազի գնի արհեստական շեմ սահմանելը վնասակար է. Հունգարիայի ԱԳ նախարար

Ռուսական գազի գնի արհեստական շեմ սահմանելը վնասակար է. Հունգարիայի ԱԳ նախարար

Հունգարիան չի աջակցի Եվրամիությունում ռուսական գազի գնի սահմանաչափի ներդրմանը, քանի որ նման քայլը սպառնալիք կստեղծի երկրի էներգետիկ անվտանգության համար։ Այս մասին Պրահայում ԵՄ երկրների էներգետիկ գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նա ընդգծել է, որ իրենք չեն փոխել իրենց դիրքորոշումը:

՛՛Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը, ռուսական գազի գնի արհեստական շեմ սահմանելը վնասակար է, վտանգավոր և վտանգում է Հունգարիայի էներգամատակարարումը: Հետևաբար՝ մենք դրան ոչ մի կերպ չենք աջակցում՛՛,- ասել է Սիյարտոն:

 

  • Կիսվել: