հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

Թբիլիսի-Մոսկվա չվերթն իրականացնող ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Sukhoi Superjet ինքնաթիռը օգոստոսի 2-ի երեկոյան հարկադրված է եղել վերադառնալ Թբիլիսիի օդանավակայան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել ներս քաշել շասին  և թռիչքից մոտ 20 րոպե անց արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիում, հայտնում է «Էխո Կավկազան»։

Ուղևորները մի քանի ժամ սպասել են նոր ինքնաթիռի, որը նրանց տեղափոխել է Մոսկվա։ Թռիչքը, որը նախատեսված էր Թբիլիսիի ժամանակով 22:45-ին, տեղի է ունեցել առավոտյան 04:35։

  • Կիսվել: