ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաց Պատրիարքին զայրացնում է ԵՄ այց կատարելու արգելքը

Ռուսաց Պատրիարքին զայրացնում է ԵՄ այց կատարելու արգելքը

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը զայրացած է իր նկատմամբ սահմանված Եվրոպական միություն այցելելու արգելքից:

«Ընդունվել է աննախադեպ վճիռ՝ Պատրիարքին չթողնել Եվրամիություն: Նման բան նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին չի եղել»,- ասել է Ռուսաց Ուղղափառ եկեղեցու հովիվը Արևելքի Ասորական եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Մար Ավա երրորդի հետ երեքշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Հանդիպման մասին լուրը Ռուս ուղղափառ եկեղեցու մամլո դիվանը նոյեմբերի 16-ին է հրապարակել:

Պատրիարք Կիրիլը չի նշել, թե կոնկրետ ով և ինչ պատճառով է նրան արգելել այցելել Եվրամիություն:

Այս տարվա օգոստոսի 31-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է Պատրիարք Կիրիլին Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմին աջակցելու համար:

Դեռ հունիսի 23-ին Լիտվան արգելել է նրա այցերը: Պաշտոնական Վիլնյուսը հայտարարել է, որ Ռուսաց Պատրիարքը «Ուկրաինայի դեմ պատերազմի ամենաակտիվ ջատագովն է և Վլադիմիր Պուտինի մերձավոր գործընկերն է»:

Հետագայում նմանօրինակ որոշումներ են ընդունել Կանադան և Մեծ Բրիտանիան:

  • Կիսվել: