հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուս-ուկրաինական ճակատում էական փոփոխություններ չկան. BBC

Ռուս-ուկրաինական ճակատում էական փոփոխություններ չկան. BBC

Դոնեցկի հարավարևմտյան ծայրամասում՝ առաջնագծից ոչ հեռու, «Մերկուրի» շուկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ըստ տեղական իշխանությունների, զոհվել է 27, վիրավորվել  25 մարդ: Տեղական իշխանությունները պնդում են, որ շուկայի վրա հրետանային հարված է հասցրել ուկրաինական բանակը։ Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ չեն կրակել այդ տարածքի վրա, հաղորդում է BBC-ն:

Ռուսական բանակը հայտարարել է, որ առավոտյան չորս ուկրաինական հրթիռ է խոցել Ղրիմին մոտենալու ժամանակ։

Ըստ ստացված տեղեկությունների՝ կիրակի գիշերն ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Ֆիննական ծոցում՝ Ուստ-Լուգա ռուսական նավահանգստում գտնվող նավթամթերքի գործարանին: Նավահանգիստն ուկրաինական տարածքից հեռու է մոտ 900 կմ: Խոշոր հրդեհ է բռնկվել, գործարանը դադարեցրել է աշխատանքը։

Դատելով կողմերի հաղորդումներից՝ ճակատում իրավիճակի էական փոփոխություններ չկան։ Ըստ ռազմական վերլուծաբանների՝ Մարյինկայի ավերակներից, ինչպես նաև Ավդեևկայի հարավային մասում, ռուսական ստորաբաժանումները փոքր-ինչ առաջ են շարժվել դեպի արևմուտք:

  • Կիսվել: