ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուս-ուկրաինական կարգավորման ճանապարհին Մոսկվան կհետևի Ալյասկայում Թրամփի հետ հանդիպման արդյունքներին․ Պուտին

Ռուս-ուկրաինական կարգավորման ճանապարհին Մոսկվան կհետևի Ալյասկայում Թրամփի հետ հանդիպման արդյունքներին․ Պուտին

Մոսկվան դրական է գնահատում Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքները և ռուս-ուկրաինական կարգավորման ճանապարհին կհետևի դրանց՝ Դուշանբեի ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կրեմլի խոսնակն էլ նշել է, որ Պուտին-Թրամփ բանակցությունների ընթացքում գրանցված առաջընթացը մնում է ուժի մեջ: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան հանձնառու է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ Կիևի հետ հաղորդակցությունն առայժմ սառեցված է:

«Հուսով ենք՝ Թրամփը կպահպանի քաղաքական կամքը՝ շարունակելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները»,- հավելել է Պեսկովը:

  • Կիսվել: