կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները արձանագրել են ադրբեջանական զինված ուժերի կողմից Խրամորթի խաղաղ բնակչի գնդակոծման փաստը

Ռուս խաղաղապահները արձանագրել են ադրբեջանական զինված ուժերի կողմից Խրամորթի խաղաղ բնակչի գնդակոծման փաստը

Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Ասկերանի շրջանում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրի՝ 2022 թվականի նոյեմբերի 13-ի արձանագրության մեջ։

«Խախտումը արձանագրվել է Ասկերանի շրջանում։  Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմանում, ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Խրամորթ գյուղից 1,8 կմ արևելքում  գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակչի ուղղությամբ»։

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն արձանագրել են ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակիչների գնդակոծման փաստը։

  • Կիսվել: