շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ռուս գեներալները ՌԴ Ազգային հերոսի կոչում են ստացել Սիրիայում օպերացիայի համար

Ռուս գեներալները ՌԴ Ազգային հերոսի կոչում են ստացել Սիրիայում օպերացիայի համար

ՌԴ Գլխավոր շտաբի Օպերատիվ գլխավոր վարչության պետ  գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյին և օդադեսանտային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովին Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու համար շնորհվել է Ռուսաստանի Ազգային հերոսի կոչում: Այս մասին հայտնում է TASS-ը։

«Ռուդսկոյը և Սերդյուկով փետրվարի 23-ին ստացել են ՌԴ հերոսների ոսկե աստղեր»,- այս մասին նշել է ՌԴ ՊՆ աշխատակիցը:

Հենց Ռուդսկոյն է ղեկավարել Սիրիայում ընթացող ռազմական գործողությունները, իսկ Սերդյուկովը զորքերին ղեկավարել է տեղում:

  • Կիսվել: