Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը հանդես Է եկել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդման օգտին
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն հանդես Է եկել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդման օգտին եւ հայտնել, որ երկիրը կավելացնի պաշտպանության ծախսերը: Այդ մասին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը լրագրողներին հայտարարել Է մարտի 4-ին՝ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն սկսվելուց առաջ:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել Է. «Հարկ Է ելնել այն բանից, ինչ Ռուսաստանն անում Է Ուկրաինայում եւ Բելառուսում, քանի որ Բելառուսն, ըստ Էության, դարձել Է Ռուսաստանի նոր ռազմական օկրուգը, եւ մենք պետք Է հաշվի առնենք Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունն Ուկրաինայում, ինչը խիստ տարբերվում Է 2014 թվականի իրադրությունից»: «Մենք պետք Է հաշվի առնենք այս նոր իրողությունները եւ գործենք համապատասխանաբար»,- հավելել Է նա: «Նաեւ ես պաշտոնակիցներիս կտեղեկացնեմ Ռումինիայի, Ռումինիայի նախագահ (Կլաուս) Յոհաննիսի որոշման մասին նոր ֆինանսական տարվանից ավելացնելու (ռազմական) ծախսերը 2 տոկոսից մինչեւ 2,5 տոկոս»,- ասել Է Աուրեսկուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: