շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուբիոն քննարկել է Ուկրաինայի հարցը մի շարք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարների հետ

Ռուբիոն քննարկել է Ուկրաինայի հարցը մի շարք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում շարունակվող պատերազմին վերջ դնելու հարցը Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, զրույցին մասնակցել է նաև ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասը: Զրույցի ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել դիվանագիտական ջանքերը ռուս-ուկրաինական պատերազմին բանակցված լուծման միջոցով վերջ դնելու համար։

  • Կիսվել: