ուրբաթ, մարտ 21
21 / 3 / 2025
Ռուբիոն և Ուոլցը ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը «ֆանտաստիկ» են անվանել

Ռուբիոն և Ուոլցը ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը «ֆանտաստիկ» են անվանել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը մանրամասներ են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցից՝ այն անվանելով «ֆանտաստիկ»։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահն ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի նախագահին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասների և քննարկված առանցքային հարցերի մասին։

Անդրադարձ է եղել Կուրսկում ստեղծված իրավիճակին: Նշվում է, որ նախագահները պայմանավորվել են էներգետիկ հարցերում մասնակի հրադադարի մասին։

  • Կիսվել: