կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռոստովի նահանգապետը հայտնել է ՌԴ ՀՕՊ-ի կողմից Մորոզովսկի և Տագանրոգի մոտակայքում անօդաչուների զանգվածային գրոհը հետ մղելու մասին

Ռոստովի նահանգապետը հայտնել է ՌԴ ՀՕՊ-ի կողմից Մորոզովսկի և Տագանրոգի մոտակայքում անօդաչուների զանգվածային գրոհը հետ մղելու մասին

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել անօդաչուների զանգվածային գրոհը Մորոզովսկի և Տագանրոգի մոտակայքում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։

Նա նշել է, որ մի քանի անօդաչուներ ոչնչացվել են Մորոզովսկին մոտենալիս։

՛՛Նախնական տվյալներով, Տագանրոգի վրա անօդաչուների զանգվածային գրոհի հետևանքով զոհեր չկան։ Վիրավորվել է ԱԻՆ աշխատակիցը, որը մասնակցել է տեղում հետևանքների վերացմանը։ Տուժածը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում՛՛,-հայտնել է նահանգապետը:

 

  • Կիսվել: