ՆԱՏՕ-ն Թուրքիայում կտեղակայի իտալական ՀՕՊ համակարգ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարաբ-արևմւոտքում գտնվող Քոնիա նահանգում կտեղակայի հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ)։ Հակաօդային պաշտպանության «SAMP-T» իտալական համակարգը կտեղակայվի Քոնիայի 3-րդ գլխավոր ռազմաբազայում, որը Թուրքիայի կարևոր ավիաբազաներից է ու կարևոր դեր է խաղում ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային զորավարժություններում, գրում է ermenihaber.am-ը:
ՀՕՊ համակարգի տեղակայմամբ նպատակ կա ամրապնդել դաշինքի հակաօդային պաշտպանությունը։ Նշենք, որ «SAMP-T-»-ը մշակվում է Ֆրանսիայի և Իտալիայի միջև գործընկերության շրջանակներում ու կարող է օգտագործվել կործանիչների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), թևավոր հրթիռների և որոշ բալիստիկ հրթիռային սպառնալիքների դեմ։
Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարավում տեղակայել էր հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգ։


