երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին

Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին

Ռոստովի մարզի քննչական մեկուսարանում մեղադրյալները պատանդ են վերցրել երկու աշխատակցի, գրում է РИА Новости-ն։

«Ռոստովի մարզի ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 1 քննչական մեկուսարանի խցերից մեկում պահվող մեղադրյալները պատանդ են վերցրել քրեական համակարգի երկու աշխատակցի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում են դաշնային քրեակատարողական ծառայության տարածքային շտաբի պետը, ուժային կառույցների ու դատախազության ներկայացուցիչներ։ Բանակցություններ են ընթանում պատանդներին ազատելու համար։

Տեսանյութն՝ այստեղ

  • Կիսվել: