կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռոստովի մարզում հրթիռ է խոցվել

Ռոստովի մարզում հրթիռ է խոցվել

ՀՕՊ համակարգերը երկրորդ հրթիռի խոցումն են արձանագրել Ազովի շրջանում։ Հետևանքները ճշտվում են։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Կիևի վարչակարգը ակաբեկչական գրոհ է իրականացրել Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքի վրա։

Ռուսաստանի ՀՕՊ ուժերի կողմից ուկրաինական հրթիռը հայտնաբերվել և վնասազերծվել է օդում։ Խոցված հրթիռի բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում։ Կիևի իրականացրած ահաբեկչության հետևանքով մի քանի շինություններ են վնասվել, ինչպես նաև տուժածներ կան խաղաղ բնակիչների շրջանում։

  • Կիսվել: