երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռոստովի բնակիչներին կոչ են արել չլքել տները

Ռոստովի բնակիչներին կոչ են արել չլքել տները

Ռոստովի բնակիչներին զգուշացրել են փողոցներով ռազմական տեխնիկայի հնարավոր անցման մասին և կոչ են արել անվտանգության նկատառումներից ելնելով չլքել տները։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Քաղաքի փողոցներով ռազմական տեխնիկայի հնարավոր անցման հետ կապված՝ խնդրում եմ լինել չափազանց զգույշ։ Ձեր անվտանգության համար մի լքեք տները, բացառեք Ռոստովի կենտրոնական հատված ուղևորությունները և մի թողեք երեխաներին առանց հսկողության՛՛:

Նա նաև գրել է, որ քաղաքում առողջապահական հաստատություններն աշխատում են սովորական ռեժիմով, հիվանդներին տրամադրվում է պլանային բուժօգնություն։

՛՛Շտապօգնության մեքենաների աշխատանքում խափանումներ չկան՛՛,-վստահեցրել է Լոգվինենկոն:

 

  • Կիսվել: