երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելում է ադրբեջանական խնձորների և լոլիկների ներկրումը ՌԴ

«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելում է ադրբեջանական խնձորների և լոլիկների ներկրումը ՌԴ

"Ռոսսելխոզնադզորը" դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից խնձորի եւ լոլիկի ներմուծումը Ռուսաստան՝ այդ երկրի արտադրանքում վնասատուների հայտնաբերման պատճառով: Այդ մասին ասված է ՌԴ-ի գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է tass.ru-ն:

՛՛Ռոսսելխոզնադզորը՛՛ բազմիցս տեղեկացրել է Ադրբեջանի Հանրապետության պարենային անվտանգության գործակալությանը ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի մասին, որոնք մատակարարվում են Ռուսաստանի տարածք:

"Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում նշված վնասատուների ներմուծումը եւ տարածումը կանխելու նպատակով ՛՛Ռոսսելխոզնադզորը՛՛ ստիպված է 2020 թվականի դեկտեմբերի 10-ից արգելել Ռուսաստան ադրբեջանական ծագման լոլիկի եւ խնձորի ներկրումը",-նշում Է գերատեսչությունը:

 

  • Կիսվել: