ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ռոսավիցիա»-ն կրկին երկարաձգել է երկրի հարավում թռիչքների արգելքը

«Ռոսավիցիա»-ն կրկին երկարաձգել է երկրի հարավում թռիչքների արգելքը

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիցիա») երկրի հարավում թռիչքների արգելքը երկարացրել է մինչև հուլիսի 12-ը։ Այս մասին հուլիսի 5-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ։

Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։

Ռուսաստանի հարավում թռիչքները սահմանափակվել են փետրվարի 24-ից՝ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Սկզբում միջոցը ուժի մեջ էր մինչև մարտի 2-ը, բայց հետո «Ռոսավիցիա»-ն բազմիցս երկարաձգել է այն։

  • Կիսվել: