երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռիքերը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության համար հարթակ ստեղծելու ուղղությամբ

Ռիքերը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության համար հարթակ ստեղծելու ուղղությամբ

ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ընդգծել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերը աշխատում են կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։ 

Նա մեջբերել է պետքարտուղար Բլինքենի խոսքերը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության լավագույն ճանապարհն է։ Դեսպան Ռիքերն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել երկու կողմերին՝ պլանավորել հետագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության համար հարթակ ստեղծելու ուղղությամբ։

  • Կիսվել: