Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանական գործողության ժամանակ 132 մարդ է սպանվել
Նախօրեին Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության իրականացրած գործողության ժամանակ առնվազն 132 մարդ է սպանվել, այդ թվում՝ չորս ոստիկան: Այս մասին հայտնել են նահանգային իշխանությունները, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ դա քաղաքի պատմության մեջ խոշոր խմբավորման՝ «Կարմիր թիմի» դեմ ուղղված ոստիկանական ամենամահացու գործողությունն էր։
Ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել Ռիոյում ՄԱԿ-ի Կլիմայական գագաթնաժողովին (COP30) վերաբերող համաշխարհային միջոցառումներին ընդառաջ։
Գործողության նպատակն է ձերբակալել խմբի ակտիվ անդամներին և վերականգնել այն տարածքների վերահսկողությունը, որտեղ գործում է հանցավոր ցանցը: Իշխանությունների տվյալներով՝ «Կարմիր թիմը» ակտիվ դիմադրություն է ցուցաբերել. զինյալները փոխհրաձգություն են իրականացրել ոստիկանության հետ, բարիկադներ կառուցել և պայթուցիկ սարքերով անօդաչուներ օգտագործել։
Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ֆավելաների մաքրումը շարունակվում է։
Հաղորդվում է նաև, որ ոստիկանությունը հաճախ խոշորամասշտաբ գործողություններ է իրականացրել հանցավոր խմբավորումների դեմ՝ Ռիոյի խոշոր միջոցառումներից առաջ, որտեղ անցկացվել են 2016 թվականի Օլիմպիական խաղերը և 2024-ի Մեծ քսանյակի գագաթնաժողովը։


