երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռիո դե Ժանեյրոյում ջրհեղեղները 11 մարդու կյանք են խլել

Ռիո դե Ժանեյրոյում ջրհեղեղները 11 մարդու կյանք են խլել

Ռիո դե Ժանեյրոյում հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղների հետևանքով 11 մարդ է զոհվել, հայտնում է G1 պորտալը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների տվյալները։ Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Հունվարի 13-ից 14-ը հորդառատ անձրևներ են տեղացել Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային շրջանում: Դրանք հանգեցրել են գլխավոր մայրուղիների հեղեղմանը և կաթվածահար արել հասարակական վերգետնյա տրանսպորտի և մետրոյի աշխատանքը։ Փրկարարների տվյալներով՝ 11 մարդու մահվան պատճառ են դարձել սողանքները և քաղաքի էլեկտրացանցերի պոկված լարերից էլեկտրահարումները։

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը կոչ է արել բնակիչներին անհարկի չլքել իրենց տները, քանի դեռ քաղաքում իրավիճակը չի կարգավորվել։ 

  • Կիսվել: