ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
REGNUM-ը դադարեցնում է հեռարձակումը

REGNUM-ը դադարեցնում է հեռարձակումը

«Ռեգնում» լրատվական գործակալությունը դադարեցրել է հեռարձակումները՝ գործակալությունը ղեկավարող ընկերության կողմից լրատվական գործակալության ղեկավարության փոփոխության պատճառով: Այս մասին հայտնել է գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։

Նա հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. ՛՛REGNUM-ը կառավարող ընկերության սեփականատերը փոխեց գործակալությունը կառավարող ընկերության ղեկավարությունը՝ չբացատրելով պատճառներն ու նպատակները: Դա անհնարին դարձրեց REGNUM-ի աշխատանքը նախկին ձևաչափով շարունակելը՛՛:

Կոլերովը նշել է, որ REGNUM-ը դադարեցնում է հեռարձակումը՝ մինչև իրավիճակի պարզաբանումը:

 

  • Կիսվել: