շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ ԶՈւ-ն ունակ է կատարել իր վրա դրված խնդիրները. դա հաստատվել է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ գործողության ընթացքում. Պատրուշև

ՌԴ ԶՈւ-ն ունակ է կատարել իր վրա դրված խնդիրները. դա հաստատվել է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ գործողության ընթացքում. Պատրուշև

Ռուսաստանի զինված ուժերը մարտունակ են, ժամանակակից, ունակ են ցանկացած պայմաններում կատարել իրենց վրա դրված խնդիրները։ Այս մասին Անվտանգության խորհրդի կազմավորման 30-ամյակին ընդառաջ ՛՛Ռոսիյսկայա գազետա՛՛-ի համար հրապարակված հոդվածում նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Նա ասել է, որ դա հաստատվել է 2021 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ գործողության ընթացքում, ինչպես նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում օդատիեզերական ուժերի գործողություններով և Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման հատուկ ռազմական գործողությամբ։

Պատրուշևն ընդգծել է, որ այդ գործողությունների ընթացքում զինծառայողները ՛՛դրսևորել են անձնուրացություն, խիզախություն և հերոսություն, ապացուցել են իրենց հավատարմությունը ռուսական բանակի փառավոր ավանդույթներին՛՛:

  • Կիսվել: