ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կուտակումներին 143 շրջաններում. ՊՆ
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել և խոցել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտները, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները և Ուկրաինայի Զու–ի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները 143 շրջաններում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Բացի այդ, հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի չորս ռեակտիվ արկ և 65 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք: