ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Բերյոզովոյե բնակավայրը. ՌԴ ՊՆ
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Բերյոզովոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դնեպրոպետրովսկի մարզի Բերյոզովոյե բնակավայրը», – ասվում է ռուսական գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, զանգվածային հարված է հասցվել նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։


